Գերմանիայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի խոշորագույն խմբաքանակը
Գերմանիայում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ տասնյակ տոննա կոկաին են առգրավել երկրի պատմության մեջ ամենախոշոր ոստիկանական շրջայցի ժամանակ, հաղորդում է Bild պարբերականը:
«Խոսքը Գերմանիայում կոկաինի խոշորագույն խմբաքանակի մասին է։ Առգրավվել է տասնյակ տոննա թմրանյութ, ինչպես նաև ձերբակալվել է յոթ մարդ», – գրում է Bild-ը։
Պարբերականի տվյալներով՝ առգրավված թմրանյութերի արժեքը կազմում է մի քանի միլիարդ դոլար։
Ոստիկանական գործողությունն իրականացվել է յոթ դաշնային երկրամասերում՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Բավարիա, Բեռլին, Բրանդենբուրգ, Համբուրգ, Հեսսեն և Ստորին Սաքսոնիա: