Թուրք գիտնականի երկրաշարժի մասին զգուշացումները մոտ են իրականությանը
Հունիսի 6-ին Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ նահանգում շուրջ 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մեդիայում տեղի ունեցած երկրաշարժը հատուկ ուշադրության է արժանացել թուրք գիտնական և պորֆեսոր Նաջի Գյորուրի կողմից ավելի վաղ հնարավոր երկրաշարժի մասին արված հայտարարությունների պատճառով:
Մասնավորապես Գյորյւրը հերթական անգամ զգուշացրել էր Թուրքիայում հնարավոր երկրաշարժի վտանգի մասին: Նա խոսել էր 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից և որպես հնարավոր տեղանք նշել Բինգյոլը: