Բաժիններ՝

Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ. քաղաքապետարան

Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանց։

«Հարգելի՛ քաղաքացիներ.

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց – Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս