Սոնա Ե.-ն ներկայացվել է նախաքննական մարմին
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/kalanq.jpg)
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 25-ին նախաքննական մարմին է ներկայացել 36-ամյա Սոնա Ե.-ն: Նա մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: