Ինչ տեսանյութ էր դիտել Սուրեն Խաչատրյանը. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը դիտել է մի տեսանյութ, որտեղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար: Սա առիթ դարձավ մարզպետի ու Ր. Հովհաննիսյանի «փոխհրաձգության»:
«Ժողովուրդի» ձեռքում է հայտնվել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում. «1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին և հրատարակեցին «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հակագիտական և հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին՝ ԱՄՆ հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում Ր. Հովհաննիսյանի լուսանկարն է) Ֆլետչերի համալսարանն ավարտած Ր. Հովհաննիսյանը, Ստրասբուրգում Եվրախորհրդի նիստում, թուրք և ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ ՀՀ-ին զրկեն ձայնի իրավունքից»: