Բաժիններ՝

Հրազդան քաղաքում նախկինում ինքնասպանության փորձ կատարողը ինքնասպան է եղել

Այսօր՝ ապրիլի 2-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում;
Ժամը 12:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 215 շենքի 9-րդ բնակարանի բնակչուհին ահազանգել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որ նշված բնակարանի լոգարանում ինքնասպան է եղել ամուսինը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարան են ժամանել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքի քննիչ Վարդան Դավթյանը:
Օպերատիվ-քննչական խումբը նշված բնակարանի լոգարանում հայտնաբերել է 45-ամյա Ս. Իսունցի դին՝ կախված վիճակում:

Գ. Շամշյանը հայտնում է, որ այս տարվա փետրվարի 23-ին Ս. Իսունցը փորձել էր 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած նետել, սակայն դա կանխվել էր Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից:

Փաստի առթիվ Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս