Ռուսաստանի պատճառով մեր զորքերը ստիպված են մշտապես գտնվել մարտական պատրաստության մեջ. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական կողմի հետ փոխհարաբերությունների բնույթը վրացական զորքերին հարկադրում է գտնվել մշտական մարտական պատրաստության մեջ.

«Հետազոտվել են առկա թույլ կողմերը և արդեն իսկ պլանավորվել ու վարչապետի և Ֆինանսների նախարարի հետ համաձայնեցվել են այն առաջնահերթ միջոցառումները, որոնց անհրաժեշտ է ֆինանսավորել, որպեսզի մեր մարտական պատրաստությունը մշտապես լինի բարձր մակարդակի վրա:

Ձեզ հայտնի է, որ օկուպացիոն ուժերի կողմից չկան որևէ ցուցիչներ, որ նրանց վերաբերմունքն ինչ որ ձևով փոխված լինի Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը մեզ ստիպում է մշտապես գտնվել լիակատար մարտական պատրաստության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930