Իրանի հետախուզության նախարարը ժամանել է Բաղդադ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին ժամանել է Բաղդադ՝ բանակցելու Իրաքի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Իրանի հետախուզության ղեկավարը քննարկելու է երկկողմանի հարաբերությունների բարելավման հարցը: Մոսլեհին երեկ հանդիպել է Իրաքի կառավարության՝ ազգային անվտանգության խորհրդական Ֆալեհ Ֆայազի հետ:

Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր իրաքյան այցը միտված է Թեհրանի ու Բաղդադի միջև հարաբերությունների հնարավոր բարելավմանը, ինչը մասնավորապես վերաբերում է անվտանգության ոլորտին:

Պլանավորված է, որ Մոսլեհին Բաղդադում հանդիպումներ է անցկացնելու իրանցի բարձրաստիճան չինովնիկների՝ ներառյալ վարչապետ Նուրի ալ-Մալիքիի և Իրաքի Իսլամական գերագույն խորհրդի նախագահ Ամար Հաքիմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930