Բաժիններ՝

Լրագրողական «ուտկաներ»՝ «Նաիրիտի» գործով. մամուլ

«Հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել «Նաիրիտում» իրականացված համալիր ստուգումներով կազմված նյութերը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

«Տպավորությունն այնպիսին է, որ այդտեղ ինչ-որ նորություն կա: Սակայն խնդիրն այն է, որ ստուգումը անց է կացվել դեռ նախանցած տարի, իսկ ստուգման է ենթարկվել «Նաիրիտի» «2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը»:

Այն, որ ստուգման արդյունքները դատախազություն են ուղարկվել, հայտնի էր վաղուց: Ակնհայտ է, որ լրատվական նման «ուտկաներով» փորձ է արվում հնարավորինս հարթել «Հետք» պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Նաիրիտի» սնանկացման շնորհիվ և օֆշորներում իրականացրած մութ գործարքներով տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանել:

Բայց, քանի որ դա տարիներ շարունակ իրականացվել է գործող իշխանությունների աչքի առաջ, նրանց գիտությամբ և աջակցությամբ, ուստի լուրջ ստուգումներ՝ լուրջ արդյունքներով լինել չեն կարող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս