Չասով Յարի անկումը ժամանակի հարց է. ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյա
«Economist»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին հայտարարել է, որ Չասով Յարի անկումը ժամանակի հարց է։
Նա նաև հայտնել է, որ ՌԴ բանակը ճեղքել է պաշտպանությունը Օչերետինոյում, Ուկրաինայի ԶՈւ-ին չի հաջողվում կայունացնել իրավիճակը, իսկ ուկրաինական զորքերի ռոտացիան այդ հատվածում ձախողված է։
Սկիբիցկին նշել է, որ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զինված ուժերի համար իրավիճակն այժմ ամենաբարդն է և շուտով ավելի կվատթարանա։
Չասով Յար քաղաքը գտնվում է Արտյոմովսկից 15 կմ դեպի արևմուտք: