Բաժիններ՝

Ժերար Դեպարդիեին հարցաքննում են Փարիզում, հնարավոր է` նա ձերբակալվի․ ԶԼՄ

Ֆրանսիայի իրավապահները դերասան Ժերար Դեպարդիեին կոմիսարիատ են կանչել սեռական ոտնձգությունների երկու մեղադրանքից հետո հարցաքննելու համար, հնարավոր է` նա ձերբակալվի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

«Այսօր առավոտյան Ժերար Դեպարդիեին կանչել են սեռական ոտնձգությունների մեղադրանքներին պատասխանելու համար․.. Այժմ նա հարցաքննվում է Փարիզի կոմիսարիատներից մեկում», – նշում է հեռուստաալիքը։

Խոսքը երկու ֆիլմի նկարահանող խմբի անդամների ներկայացրած բողոքների մասին է։ Բողոքներից մեկը ներկայացրել է 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը, երկրորդը` 2014-ին «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումներին մասնակցած ռեժիսորի օգնականը։

ԶԼՄ-ները փետրվարին հայտնել էին, որ 2021 թվականի ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը նկարահանման աշխատանքների ժամանակ սեռական բռնության և ոտնձգությունների ենթարկվելու պատճառով Դեպարդիեի դեմ բողոք է ներկայացրել դատախազություն: Մարտին BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ այդ բողոքի վերաբերյալ դատախազությունը հետաքննություն է սկսել Դեպարդիեի նկատմամբ:

Փետրվարի կեսերին «Ouest France» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր մեկ այլ բողոքի մասին, որը ներկայացվել էր ռեժիսորի նախկին ասիստենտուհու կողմից, որը պնդել էր, որ 2014 թվականին նկարահանումների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել Դեպարդիեի կողմից։

Դեպարդիեի նկատմամբ արդեն հետաքննություն է ընթանում դերասանուհի Շարլոտ Առնուի նկատմամբ ոտնձգությունների կասկածանքով:
Դերասանը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս