Եթե Թուրքիան պատժված լիներ Հայոց ցեղասպանության համար, չէր շարունակի ահաբեկչական գործողությունները Սիրիայում. Նորա Արիսյան

Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի խոսքով՝ եթե Թուրքիան պատժված լիներ ավելի քան մեկ դար առաջ իրականացրած Ցեղասպանության համար, միանշանակ չէր համարձակվի ահաբեկչական արարքներն ու գործողությունները Սիրիայում:

Դեսպանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Սիրիան 12 տարի է, ինչ դիմադրում է այդ ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը տակավին շարունակվում են և՛ Սիրիայում, և՛ ընդհանրապես տարածաշրջանում»,- ասաց դեսպանը:

Նորա Արիսյանը մեծ հպարտությամբ նշեց, որ 2020 թվականին Սիրիայի Ազգային ժողովը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և կոչ արեց բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, հետևել Սիրիայի օրինակին:

«Սիրիայի ժողովուրդը Հայոց ցեղասպանության առաջին ականատեսն է եղել, և առաջիններից է, որ Ցեղասպանությունից փրկված հայերին սրտաբաց ընդունել է: Այսօր մեզ հետ Ցեղասպանության հուշահամալիրում է Սիրիայի Ազգային ժողովից պատվիրակություն, և նրանք նույնպես եկել են զորավիգ կանգնելու Հայաստանին, աջակցելու և կրկին անգամ հիշատակելու, որ Ցեղասպանությունը միայն պատմական արարք չէ ու այն պետք է ճանաչել»,- նշեց Հայաստանում Սիրիայի դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930