Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, ով ակտիվորեն մասնակցում է Տավուշում 4 տարածքների հանձնման դեմ, այսօր՝ ապրիլի 23-ին կանչել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:

Նա գրավոր ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան:

Պահեստազորի գնդապետի հաղորդմամբ, ժամը 10-ին Քննչական կոմիտեի դիմաց հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։

Տեսանյութեր

Լրահոս