Անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում «շատ զգայուն» հարցեր կան. Պուտինը՝ Ալիևին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի անվտանգության, երկկողմ հարաբերությունների հարցերը և մի շարք այլ թեմաներ։
«Խոսենք իրավիճակի մասին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն են։ Մենք ձեզ հետ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ նյութերում ենք»,- ասել է Պուտինը Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ հնարավորություն կլինի նաև քննարկել երկկողմ հարաբերությունները, «որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգացնում են», հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Մեր ապրանքաշրջանառությունն աճում է։ Այն արդեն հասել է ավելի քան 4 միլիարդ դոլարի։ 6 միլիարդ դոլար են կազմում ռուսական ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում։ Միջկառավարական հանձնաժողովն ակտիվ աշխատում է։ Տնտեսության իրական հատվածում, կոոպերացիայի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության շատ հետաքրքիր ուղղություններ կան»,- հավելել է Պուտինը։