ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ Ջո Ռոյին և այցելություն կատարել Խաչիկ համայնք։
Այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։
«Ուրախ ենք առաքելության շտաբում այսօր հյուրընկալել Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ՝ տիկին Ջո Ռոյին։ Շնորհակալություն այցի համար»,- նշում է առաքելությունն իր գրառման մեջ՝ հավելելով, որ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատվիրակությանը ներկայացրել է իրենց մանդատը և գործունեությունը։
Հյուրերը նաև միացել են պարեկությանը Խաչիկ համայնքում։