Մի հատ ասում ես՝ Ալիև, Ադրբեջան, սրանք վախից կապտում են, ընկնում են ցնցումների մեջ. Գառնիկ Դանիելյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Որոշման մեջ նշվում է նաև՝ ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ, հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս որոշմամբ իշխանությունները փորձում են լեգիտիմացնել իրենց ապօրինի որոշումները և դրանում ներքաշել գյուղապետերին և տարբեր մարդկանց՝ ցույց տալով, որ տեղի ժողովուրդը կողմ է դրան:

«Եթե ուզում ես ինչ-որ մի բան սպանես, մեռցնես՝ ստեղծիր հանձնաժողով: Գործընթացն ապօրինի է, այդ հանձնաժողովը ստեղծել են, որպեսզի այդ ապօրինի գործընթացը լեգիտիմացնեն: Նպատակը դա է: Եթե իշխանությունների նպատակն ազնիվ լիներ, իրենք պետք է սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգերով ապահովեին, այդ ընթացակարգը չի ապահովվել»,- շարունակել է պատգամավորը:

Անդրադառնալով ականազերծման աշխատանքներին, Գառնիկ Դանիելյանն ասել է, որ այդ ականները նպատակով են դրվել, այն է՝ դիվերսիոն խմբերը չներթափանցեն այդ գյուղերը:

Կարդացեք նաև

«Մի անցք է, չէ՞, եղել, որ ադրբեջանցին մտել է գյուղերը, տարել և ական են դրել, որ հանկարծ այդ կածանով թուրքը չանցնի: Հիմա այդ բոլոր կածանները բացում ենք և ադրբեջանցիներին հրավիրում 7-րդ դարի եկեղեցի: Այս տարածքի միները հանում են, որ թուրքին բերեն ստեղ, մզկիթ սարքի, էս եկեղեցին սարքեն մզկիթ: Սա 4 գյուղի խնդիր չէ, սիրելի հայրենակիցներ, սա ՀՀ խնդիրն է, ականազերծման աշխատանքներից հետո թուրքը հայտնվելու է յուրաքանչյուրի պատշգամբի մոտ»,- ընդգծել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս