Պոդոլյակը բացահայտել է Զելենսկու առաջարկները Պուտինին
Զելենսկին Պուտինին առաջարկում է օդային հրադադար, էներգետիկ զինադադար, շփման գծի երկայնքով սառեցում և ծանր բանակցությունների սկիզբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման՝ «բարդ հարցերը քննարկելու նպատակով»։

