Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող գումարի ամբողջ մասը  

Ռուբեն Հայրապետյանը փոխանցեց Սամվել Վարդանյանի գրավից պակասող գումարի ամբողջ մասը:

Հիշեցնենք, որ մինչ այս արդեն փոխանցումներ էին արվել՝ Արթուր Վանեցյանի կողմից՝ 1 մլն դրամ, 500.000-ական դրամ անանուն 2 քաղաքացիների կողմից։

Բազմաթիվ քաղաքացիներ միացել էին 10-15-20-40-50-100 հազար դրամ փոխանցումներով։

1 մլն դրամ փոխանցել էր նաև Ավետիք Չալաբյանը։

«Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը»,- այս մասին հայտնում է Ռուբեն Մելիքյանը։

Այսպիսով՝ մի քանի ժամերի ընթացքում հավաքվել է դատարանի պահանջած 7 մլն դրամ գրավը։

 

Տեսանյութեր

Լրահոս