Գերմանիայում լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

Գերմանիայում ազգությամբ ռուս երկու քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության կասկածանքով։

Ըստ նրանցից մեկին առաջադրված մեղադրանքի՝ նա համաձայնվել էր հարձակումներ կատարել պոտենցիալ թիրախների, այդ թվում՝ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա, հուսալով խափանել Ուկրաինային օգնության տրամադրումը, այսօր հայտնել է Գերմանիայի դատախազությունը։

Կասկածյալները ձերբակալվել են չորեքշաբթի օրը Բավարիայում։

Ըստ հաղորդագրության՝ Դիտեր Ս-ը ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված անձի հետ քննարկել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել պայթեցումներ և հրկիզումներ կատարել ռազմական օբյեկտներում և արդյունաբերական ենթակառուցվածքներում։

Չորեքշաբթի դատարանը որոշել է կալանավորել նրան, իսկ մյուս կասկածյալի՝ Ալեքսանդր Ջ-ի խափանման միջոցի հարցը դատարանը որոշելու է այսօր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930