ՀՀ հարևան երեք երկրի արտգործնախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների կողմից երեկ Բաթումում ընդունած համատեղ հայտարարությունում ընդգծվել է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կայքը:
Նշվում է, որ Բաթումում Մամեդյարովը հայտարարել է. «Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ստեղծել են բոլոր կողմերով համագործակցելու հարթակ և ապահովում են տարածաշրջանի զարգացումը, ինչը հանդիսանում է նաև մեր հարևան Հայաստանին ուղերձ»:
Մամեդյարովը Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները որակել է որպես «օրինակելի»: Նա հավելել է, որ երեք երկրների արտգործնախարարները Բաթումում քննարկել են նաև Սիրիայի հարցը: