Բաժիններ՝

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթին մասնակցում է 32 կոմպոզիտոր՝ աշխարհի 15 երկրներից. ում գործերն են ընտրել կոմպոզիտորները

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային երկրորդ մրցույթի հայտերն ընդունված են, մրցակցությունը՝ սկսված:

Ըստ հաղորդագրության՝  մրցույթին մասնակցում են 32 կոմպոզիտորներ՝ աշխարհի 15 երկրներից՝ շուրջ 20 հեղինակի խոսքերով, որոնք գրել են նոր ստեղծագործություններ, բացահայտել են նոր ժամանակներ ու զգացողություններ։

Մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը։ Արդյունքները կհրապարակվեն մայիսի 15-ին։ Ժյուրին 32 մասնակիցներից կընտրի 6 հեղինակների։

Նշենք, որ մրցույթի մասնակիցներն ընտրել են հետևյալ հեղինակներին՝ Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Լևոն Շանթ, Պետրոս Դուրյան, Արշակ Չոբանյան, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Վահան Տերյան, Միսակ Մանուչյան, Ավետիք Իսահակյան, Անդրանիկ Ծառուկյան, Հենրիկ Էդոյան, Հովհաննես Գրիգորյան, Գրիգոր Բելեդյան, Վիոլետ Գրիգորյան, Դավիթ Վանյան, Նունե Լևոնյան, Վահե Արսեն, Աննա Դավթյան, Թեննի Արլեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930