Բաժիններ՝

Դուբայ-Երևան և հակառակ ուղղությամբ միայն մեկ չվերթ է չեղարկվել

ԱՄԷ-ում գրանցված եղանակային վատ պայմանների պատճառով Դուբայ-Երևան և հակառակ ուղղությամբ միայն մեկ չվերթ է հետաձգվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«ժամը 11:20-ին «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր «Flydubai» ավիաընկերության ինքնաթիռը, բայց Դուբայից չի թռել»,-ասաց Աղաբեկյանը:

Այս պահին ԱՄԷ-ից և հակառակ ուղղությամբ այլ չվերթեր նախատեսված չեն:

Հիշեցնենք` երեկ Արաբական Միացյալ Էմիրություններում հորդառատ անձրևներ են տեղացել՝ որոշ բնակավայրերում լուրջ հեղեղումների պատճառ դառնալով: Տուժած տարածքների թվում է հայտնվել նաև երկրի խոշորագույն քաղաքը՝ Դուբայը։ Եղանակային պայմանների պատճառով հեղեղվել է մետրոն, ժամանակավորապես փակվել են բոլոր լեռնային ճանապարհները։

Դուբայի միջազգային օդանավակայանը հայտարարել է չվերթերի ընդունումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

Ուղևորներին խորհուրդ են տվել նախապես ստուգել չվերթի կարգավիճակը, ինչպես նաև հաշվի առնել օդանավակայան հասնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս