![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/Dadivanq.jpg)
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները։
«Խաղաղապահները փակել են իրենց դիրքը Քելբաջարի շրջանի Խուդավենգ «Շահումյան, Դադիվանք» վանքում, իսկ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության պաշտպանության ներքո»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, Արցախի Շահումյան շրջանի Ադրբեջանի կողմից օկուպացիայից հետո, ռուս խաղաղապահները նաև տեղակայվել էին Դադիվանքում։