«Դուք կմեռնեք, իսկ նրանք ձեր շիրիմներին ծաղիկներ կդնեն ու կշարունակեն ապրել»․ Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պատերազմական իրավիճակում ուկրաինական առաջին դիվանագիտական ֆորումի ժամանակհայտարարել է, որ ուկրաինացի դիվանագետները պետք է արևմտյան գործընկերներին դուրս բերեն իրենց «կոմֆորտ զոնայից»  և գցեն անհարմար դրության մեջ, քանի որ, ըստ նրա՝ բարեկամաբար երկխոսությունը արդյունք չի տալիս։

«Պետք չէ վախենալ գործընկերներին անհարմար դրության մեջ գցելուց։ Սովորաբար բարեկամների հետ մենք առանձնահատուկ սիրալիր ենք լինում, բայց պատերազմի պայմաններում ձեր ու բարեկամների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ եթե դուք մեռնեք, նրանք ձեր շիրիմներին ծաղիկներ կդնեն, կհիշեն բարեկամության մասին ու կշարունակեն ապրել իրենց կյանքով, բայց դուք մեռած կլինեք։ Եվ եթե ողջ մնալու գինը բարեկամներին «կոմֆորտ զոնայից» դուրս բերելն է, ապա դա անհրաժեշտ է անել»,- դիմելով դիվանագետներին՝ ասել է Կուլեբան։

Նա շեշտել է, որ իր նշած վարվելակերպը կարող է հակասական արձագանքների արժանանալ, սակայն, նրա խոսքով, «Կիևը իրավունք ունի այդպես վարվելու»։

«Եթե ​​փակ դռների հետևում ընկերական, հանգիստ խոսակցությունն արդյունք չի տալիս, պետք է բարեկամների հետ խոսել բաց և ուրիշների ներկայությամբ, մինչև արդյունքի հասնեք»,- դիվանագետներին ասել է Կուլեբան։

 

Տեսանյութեր

Լրահոս