ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները

Ապրիլի 15-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։

Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Դատական նիստերի ժամերը (Երևանի ժամանակով) ներկայացված են ստորև՝

ապրիլի 15-ին ժամը 12.00-15.00

ապրիլի 16-ին ժամը 12.00-15:00

ապրիլի 17-ին ժամը 18.30-20.00

ապրիլի 19-ին ժամը 12.00-13.30

Հայաստանի դեմ ներկայացրած ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր լսումները տեղի կունենան Երևանի ժամանակով՝

ապրիլի 22-ին ժամը 12.00-15.00

ապրիլի 23-ին ժամը 12.00-15:00

ապրիլի 24-ին ժամը 18.30-20.00

ապրիլի 26-ին ժամը 12.00-13.30

Տեսանյութեր

Լրահոս