Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձեր են արվում, ինչի մասին ԱԳՆ-ն բարձրաձայնում է տարբեր հանդիպումների ժամանակ․ Կոստանյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքում ստեղծված իրավիճակին՝ այդ ամենը կապելով նաև Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձերի հետ։
Նա հայտնել է, որ խնդրի շուրջ ԱԳՆ-ն քննարկումներ է ունենում տարբեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։
«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում է։ Այդ մասին խոսվում է նաև բազմակողմ հարթակներում»,- ընդգծեց Կոստանյանը։