Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը կքննարկեն Եվրասիայում անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը

Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են քննարկել Եվրոպայում և Ասիայում անվտանգության ոլորտում համագործակցության խորացման ուղիները, որպեսզի դիմակայեն տարածաշրջանին իր կամքը պարտադրելու Միացյալ Նահանգների փորձերին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Լավրովը չինացի գործընկեր Վանգ Յիի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Պուտինն առաջարկել է ամրապնդել Եվրասիական անվտանգությունը, և որ Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են երկխոսություն սկսել՝ այս հարցում ներգրավելով իրենց մյուս համախոհներին:

«Երկու երկրներն էլ պետք է դիմակայեն հեգեմոնիային և ցանկացած նեղ շրջանակին: ՆԱՏՕ-ն չպետք է ձեռք մեկնի մեր ընդհանուր հայրենիքին»,- ասել է Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վանգը:

Պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լավրովը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Վանգի հետ հանդիպումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս