Եթե ԱՄՆ Կոնգրեսը չհաստատի Կիևին օգնության փաթեթ հատկացնելու որոշումը, մենք կպարտվենք․ Զելենսկի
Ուկրաինան պարտություն կկրի Ռուսաստանի Դաշնության հետ շարունակվող զինված հակամարտությունում, եթե ամերիկյան Կոնգրեսը չհաստատի Կիևին օգնության փաթեթ հատկացնելու որոշումը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է կոնկրետ Կոնգրեսին ասենք. «Եթե Կոնգրեսը չօգնի Ուկրաինային, Ուկրաինան կպարտվի պատերազմում»,-ասաց նա
«Առանց Կոնգրեսի այս աջակցության, մեզ համար դժվար կլինի ոչ միայն հաղթել, այլ նույնիսկ՝ դիմանալ», – հավելել է Զելենսկին։