ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Թուրքիա և Հունաստան
ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Ջեսիկա Լյուիսը 2024թ. ապրիլի 4-9-ը կայցելի Թուրքիա և Հունաստան, որտեղ կհանդիպի բարձրաստիճան քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների հետ՝ քննարկելու անվտանգության, պաշտպանական առևտրի և տարածաշրջանային անվտանգության ընդհանուր մարտահրավերները ՆԱՏՕ-ի երկու առանցքային դաշնակիցների հետ: