18-ամյա պատանու մոտ կռփազենք և դանակ են հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/kastet-1.jpg)
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 30-ի ուշ երեկոյան Վարդենիս քաղաքի եկեղեցու բակում ծառայություն կատարելիս 18-ամյա մի պատանու մոտ նկատել են կռփազենք: Նա տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և դանակ՝ ընդհանուր երկարությունը 17 սմ, շեղբի երկարությունը՝ 9 սմ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: