Գլխի տղա, գիտես՝ ի՞նչ է լինելու. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, արտաբերեց «ձեր քաղաքական ուժի գլխի տղան» նախադասությունը՝ նկատի ունենալով Լևոն Քոչարյանին, նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, երբ Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց Փաշինյանի ասածներին։ Նրա արձագանքից հետո սկսեցին բղավել  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանը և Ռուբեն Ռուբինյանը սկսեցին հանդարտեցնել ու լռելու կոչեր անել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Ռ. Ռուբինյանը սկսեց փնտրել «չագուչը», որպեսզի պատգամավորներին լռեցնելու համար հարվածի սեղանին։ Հակոբ Արշակյանն էլ Լևոն Քոչարյանին կոչ արեց.

«Հանդարտվեք, բերանդ նորմալ բացի»։

Այս խոսքակռվից հետո  Նիկոլ Փաշինյանը հարցրեց Լևոն Քոչարյանին,  թե ինչի՞ց վատ զգաց՝ գլո՞ւխ, թե՞ տղա բառից։

Կարդացեք նաև

«Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային ասացի, որ իրեն պատշաճ պահի, հակառակ դեպքում գիտեք, թե ինչ կլինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս