Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, արտաբերեց «ձեր քաղաքական ուժի գլխի տղան» նախադասությունը՝ նկատի ունենալով Լևոն Քոչարյանին, նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, երբ Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց Փաշինյանի ասածներին։ Նրա արձագանքից հետո սկսեցին բղավել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։