«Էրդողանը փաստացի հայտարարում է, որ ճիշտ կլիներ նվաճել ողջ Կիպրոս կղզին, որի միայն հյուսիսային հատվածն է արդեն 50 տարի գրավված Թուրքիայի կողմից». Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ զինվորականների հետ հանդիպման ժամանակ արել է հետևյալ հայտարարությունը.
«Ավելին ասեմ, եթե մենք [դեսանտ] իջնենինք նաև հարավում, … արդեն հյուսիս-հարավ բաժանում չէր էլ լինի, ամբողջ Կիպրոսը մերը կլիներ»։
Էրդողանը, փաստացի, հայտարարում է, որ ճիշտ կլիներ նվաճել ողջ Կիպրոս կղզին, որի միայն հյուսիսային հատվածն է արդեն 50 տարի գրավված Թուրքիայի կողմից»։