Փողոցային պայքարն այլընտրանք չունի, իսկ ԱԺ-ն պետք է դառնա ժողովրդի ձեռքերում արդարության սուրը` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում. Արմեն Աշոտյան

Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Գայանե Մեսրոպյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Արդյո՞ք հնարավոր է գործող ԱԺ-ով Նիկոլին հեռացնել, թե՞ միայն փողոցային պայքար է պետք»:

Ա. Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Քանի որ այս փուլում տեսանելի է, որ դրսի ուժերը շահագրգիռ չեն Հայաստանում իշխանափոխության հարցում, և յուրաքանչյուրը, իր շահերից ելնելով, գերադասում է աշխատել նրա հետ, Հայաստանում իշխանափոխությունը պետք է իրականացվի սահմանադրական մեխանիզմների ֆորմալ պահպանմամբ։

Ուստի գործող ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակներում իր ֆունկցիան պետք է իրականացնի, սակայն ակնհայտ է, որ սա տեղի չի ունենա առանց ժողովրդական ճնշման։

Ժողովուրդը՝ որպես Հայաստանում իշխանության միակ աղբյուր, ունի այդ իրավունքը։ Փողոցային պայքարն այլընտրանք չունի, իսկ ԱԺ-ն պետք է դառնա ժողովրդի ձեռքերում արդարության սուրը` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործում։

Նորից կրկնեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները պիտի լինեն նաև լեգալ, որպեսզի մաքսիմալ դիմացկուն լինեն դրսին ճնշումների ներքո»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս