«Ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորումը»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսպիսով, որպես «բարի կամքի դրսևորում» հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորին։ Եկեք ամեն ինչ կոչենք իրենց անուններով՝ ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում։ Ադրբեջանական զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները։

Քիչ ժամանակ է անցել ադրբեջանցիների կողմից մեր չորս զինծառայողների սպանությունից հետո։Նման խայտառակություն որևէ պետություն իրեն թույլ չէր տա։Նման երկրին, նրա ղեկավարին, աշխարհի բոլոր երկրների ղեկավարները կարհամարհեն ու կզզվեն։

Ներեցեք՝ բայց կարհամարհեն նաև այդ երկրի ժողովրդին նույնպես, որ հանդուրժում է նման իշխանություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031