Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հետ։

Միշելը հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումն ու բարգավաճումն առաջնային են ԵՄ օրակարգում»,- «X»-ի միկրոբլոգում գրել է Միշելը։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Գերմանիայի կանցլերի եռակողմ հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829