Իրանը աշխարհի 6 երկրների շարքում է ճառագայթման համակարգերի ռադիոակտիվ աղբյուրի բեռնման առումով
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալն ասել է, որ ճառագայթման մեծ համակարգերում ռադիոակտիվ գամմա աղբյուրների բեռնման հարցում Իսլամական Հանրապետությունը աշխարհի վեց երկրների շարքում է, որն այդ աշխատանքը կատարել է կարճ ժամանակում և բարձր որակով։
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Սեյեդ Փեժման Շիրմարդին ԻՌՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում ռադիոակտիվ աղբյուրների բեռնման ոլորտում իրանցի մասնագետների ձեռքբերումների մասին ասել է, որ Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակը պատճառ դարձավ, որ Իրանը զգալի աճ արձանագրի գիտական, տեխնիկական և մասնագիտացված բոլոր ոլորտներում, և ատոմային էներգիայի ոլորտը բացառություն չէր այս տեսանկյունից:
Շիրմարդին հավելել է, որ Իրանը լավ առաջընթաց է գրանցել ատոմային էներգիայի ոլորտում, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկության, գյուղատնտեսության և մարդկանց կենսապայմանների բարելավման գործում։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալը նաև հայտարարել է, որ ճառագայթման համակարգերի հիմքում ընկած են ռադիոակտիվ աղբյուրների, ինչպես նաև ճառագայթներ սստեղծող սարքերի, այդ թվում էլեկտրոնային արագացուցիչների օգտագործումը, ասելով․ «Կառավարության աջակցությամբ մենք կարողացանք լիցքավորել Թեհրան և Բոնաբ քաղաքների համակարգերին անհրաժեշտ աղբյուրները՝ ավելացնելով նրանց հզորությունը երեք անգամ»։
Շիրմարդին հավելել է. «Եթե այս ոլորտում մենք չունենայինք տեղական կարողություն, ապա մենք ստիպված կլինեինք դիմել որոշ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին կամ Չինաստանին, որպեսզի ռադիոակտիվ աղբյուրները տեղադրեին ճառագայթման համակարգերում և արդյունքում ահռելի գումարներ գանձեին»:
Անդրադառնալով ճառագայթման ոլորտում Իսլամական Հանրապետության ձեռքբերումներին՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահն ասել է. «Ատոմային էներգիայի կազմակերպության և Ճառագայութումների կիրառման զարգացման ընկերության իրանցի գործընկերների հմտություններով մենք կարողացանք կարճ ժամանակում և բարձր որակով համակարգերում բեռնել ռադիոակտիվ աղբյուրները և աչքի ընկնել որպես աշխարհի վեց երկրներից մեկը՝ ճառագայթման մեծ համակարգերում ռադիոակտիվ գամմա աղբյուրները բեռնելու առումով»։