Փաշինյանը տեղյակ չէ, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել Ալեն Սիմոնյանի հարսի համար. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ էության պատգամավորների կողմից եղել է առաջարկ, նաև հանրային ազդակներ, որպեսզի օրերս կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրենի և աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար ներկայացնեն միջնորդություն։

«Կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով։ Ըստ էության երեկ քննարկել ենք խմբակցության նիստում՝ դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելուն»,- նշեց Հայկ Կոնջորյանը և տեղեկացրեց, որ ըստ էության միջնորդությունը կներկայացնեն այսօր։

Լրագրողի հարցին՝ եթե ընդդիմադիր գործիչներից մեկին կալանավորեին, միջնորդություն կներկայացնեի՞ն, Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ չի կարող ասել, եթե-ով հարցերին չի պատասխանում։

Նույնաբովանդակ, բայց առանց «եթե»-ի հարցին ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարը կրիկին խուսափեց պատասխանել, այս անգամ նրան օգնության հասավ լրագրողներից մեկի՝ այլ թեմային վերաբերող հարցը:

Կարդացեք նաև

Ըստ նրա, ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի հետ կապված քննարկման ժամանակ մտքեր են հնչել, որ նա իր ոլորտի բավականին վաստակավոր անձնավորություն է, և իրենց միջնորդությունը չի ազդի քննության վրա, ուստի որոշել են օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյանը ստորագրե՞լ է  այդ փաստաթղթի տակ, Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ ըստ էության ստորագրություններ  դեռևս չկան, բայց կլինեն։

Լրագրողները նաև հատաքրքրվեցին՝ միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ, Հայկ Կոնջորյանը կարճ պատասխանեց՝ ոչ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարարությունում 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը: Բայց դատարանի որոշմամբ կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրենը և ներկա և նախկին աշխատակիցներ, այդ թվում՝ նաև Անի Գևորգյանը, սակայն Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի համար դատարանը որոշել է որպես խափանման միջոց սահմանել տնային կալանքը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս