Հարցվածների 72.3 տոկոսը կողմ չէ Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի առաջարկին. GALLUP

Հունվարի 19 ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Այս հայտարարությունը լայնորեն քննադատվեց հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից՝ արձանագրությամբ, որ Փաշինյանի հայտարարությունն ունի հեռահար նպատակներ, որոնք չեն բխում ՀՀ շահերից:

Թեմային անդրադարձել է նաև Գելափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակը՝ թեմայով հարցումներ իրականացնելով ՀՀ 1101 քաղաքացիների շրջանում:

«Ըստ Ձեզ՝ արդյոք անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կամ լիովին նոր սահմանադրություն ընդունել ՀՀ համար» հարցմանն ի պատասխան՝ մեր հայրենակիցների 38.1 տոկոսը նշել է՝ «Մեր Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ», 34.2 տոկոսի կարծիքով էլ՝ ՀՀ գործող Սահմանադրության մեջ պետք է միայն որոշ դրույթներ փոխել:

Այսինքն՝ հարցվածների 72.3 տոկոսը Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին կողմ չէ:

Կարդացեք նաև

Ըստ հետազոտության՝ միայն 13.4 տոկոսն է կարծում, որ  ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն:

 

Տեսանյութեր

Լրահոս