Բաժիններ՝

Կադրային աղետի ֆոնի վրա առողջապահության նախարարի ամբիցիաները, որի համար վճարում ես դու՝ իմ խաբված ժողովուրդ․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին ամիսների ընթացքում մամուլում բազմաթվ հրապարակումներ են արվել այն մասին, թէ ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը պարտվել դատարաններում՝ իր իսկ աշխատակիցներին ապօրինի աշխատանքից ազատելու համար։ Բոլոր աշխատակիցները դատարանում հաղթել են ու դատարանի որորշմամբ բավականին խոշոր չափի փոխհատուցում են ստացել պետբյուջեից (երբեմն տասնյակ միլիոնների հասնող)։ Ակնառու հաղթանակներից էր Պետական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի և ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանի հաղթանակները։

Նախարարը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրա «մեղավորը» դեռ  «չբարեփոխված» դատական համակարգն է։

Եվ ահա նոր հաղթանակ

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավաբան Հասմիկ Մանուկյանը դատարանում հաղթել է իրեն աշխատանքից ապօրինի ազատած տնօրեն Ստեփան Աթոյանին, և հիմա պետք է բավականին խոշոր չափի փոխհատուցում ստանա պետբյուջեից։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ սուր քննադատության ենթարկելով իրեն ազատած տնօրենին։ Ուշագրավ է, որ իրավաբանը նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին, տեղեկացրել իր հանդեպ կիրառվող անօրինական գործողությունների մասին, սակայն ինչպես առողջապահական համակարգի խնդիրների մասին ահազանգող բազմաթիվ նամակները,այս նամակն էլ է մնացել անպատասխան(դե հետաքրքիր չէ, կազատեն, տեղը նախարարի սիրելի հիմնարկից,որի մասին գիտեն բոլորը, մեկին կնշանակեն․․․․)

Եվ ամենակարևորը.

Սիրելի ԺՈՂՈՎՈՒՐԴ, այս ամենի համար վճարում ես դու․․․․․․․․․․․․․․

Հ․Գ․ Հիշեցի հայտնի ասացվածքը՝ կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է․․․․»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս