Բաժիններ՝

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Եմենի հութիներին

ԱՄՆ զինվորականները նոր հարվածներ են հասցրել Եմենի հութիներին՝ ոչնչացնելով երկու հականավային հրթիռ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել հութիների երկու հականավային հրթիռների, որոնք ուղղված էին դեպի Կարմիր ծովի հարավ և պատրաստ էին արձակման», – ասվում է X սոցիալական հարթակում հրամանատարության հաղորդագրության մեջ:

Ըստ Կենտրոնական հրամանատարության՝ ԱՄՆ զինվորականները համապատասխան հրթիռները հայտնաբերել են հութիների կողմից վերահսկվող տարածքում և որոշել, որ դրանք սպառնալիք են ներկայացնում առևտրային նավերի և ԱՄՆ-ի նավերի համար, որից հետո դրանք ոչնչացրել են «ինքնապաշտպանության նպատակով»:

Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս