Վրաստանում բնակարանների և առանձնատների գները շարունակում են բարձրանալ

Վրաստանում 2023 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) բարձրացել է 2,9 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 12,8 տոկոս։ Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ աճը կազմում է 39,8 տոկոս։ RPPI-ը սահմանափակվում է Թբիլիսիով և ներառում է միայն բնակելի անշարժ գույքի նոր շուկան՝ ինչպես բազմահարկ շենքերի (բնակարանների), այնպես էլ առանձնատների հատվածները:

Geostat-ի տվյալներով, 2023 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, գների բարձրացում է գրանցվել ինչպես բնակելի շենքերի (2,5 տոկոս), այնպես էլ՝ առանձնատների հատվածում (4,3 տոկոս)։ 2022 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ գների բարձրացում է գրանցվել երկու հատվածում. բնակարաններինը` 14,2 տոկոսով, առանձնատներինը՝ 8,6 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս