Բանակցություններում տեղի ունեցող վտանգավոր միտումների ֆոնին, իշխանությունը հանկարծ «հիշել» է, որ «միջանցքի» թեման բոլոր ժամանակներում էլ եղել է. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում զիջել հայաստանյան իշխանությունը շատ կարևոր է վերլուծել նրա խոսույթը:
Այս համատեքստում հատկանշական է, որ հանձնման ենթակա տարածքների կամ այլ բնույթի զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում և անցնում գրոհի:
Նախօրեին, բանակցություններում տեղի ունեցող վտանգավոր միտումների ֆոնին, իշխանությունը հանկարծ «հիշել» է, որ «միջանցքի» թեման բոլոր ժամանակներում էլ եղել է:
Այս թեմայի հետ կապված, բանտից բավականին հետաքրքիր անդրադարձ է արել Արմեն Աշոտյանը, ով բացի այն հանգամանքից, որ մանրամասն վերլուծել և հերքել է այդ կատարյալ հիմարությունը, այլ հստակ ցույց է տվել, թե ինչպես է փաշինյանական իշխանության ձախողումը բերել բանակցային օրակարգում «միջանցք» եզրույթի հայտնվելուն:
Որքան զիջումներն ու հնարավոր սահմանային սրացումներն առաջին պլան են գալիս, իշխանությունն այնքան ջղագրգիռ է դառնում` շտապում են նոր կեղծ թիրախներ հնարելու և պատասխանատվությունից փախուստի դիմելու հայտնի մեթոդին»: