Ես ընդհանրապես բիզնեսից կիլոմետրերով հեռու եմ. Սուքիասյանը՝ իր ընտանեկան բիզնեսի պետգնումների մասին
«Ձեռ ե՞ք առնում, լավ, խայտառակություն է, անհարմար է: Պետական մարմիններում նայեք՝ «Սիլ» ջուրը 200 անգամ քիչ կլինի, քան վաճառվող մնացած ջրերը: Էդ նշանակում ա՝ էդ ընտանիքը պետք է Հայաստանից թողնի գնա:
«Սիլ» ջուրն իրա ծավալներով հազար անգամ զիջում է մնացածին՝ թե՛ պետական պատվերների, թե՛ այլ կազմակերպություններում վաճառքի առումով: Նույնն էլ ապահովագրության առումով է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով իր ընտանեկան բիզնեսի՝ պետգնումներում ակտիվությանը:
Հարցին՝ տարվա կտրվածքով որքա՞ն է կազմում վաճառքը, նա պատասխանել է. «Ես չգիտեմ, ընդհանրապես, ես բիզնեսից կիլոմետրերով հեռու եմ, չեմ էլ հարցնում. այլ մարդիկ են կառավարում»:
Մանրամասները՝ տեսանյութում