«Ձեռ ե՞ք առնում, լավ, խայտառակություն է, անհարմար է: Պետական մարմիններում նայեք՝ «Սիլ» ջուրը 200 անգամ քիչ կլինի, քան վաճառվող մնացած ջրերը: Էդ նշանակում ա՝ էդ ընտանիքը պետք է Հայաստանից թողնի գնա:
Տարեսկզբից մինչ օրս՝ 54 պայմանագիր, որից 37-ը՝ մեկ անձ, 2-ը՝ հրատապ մեկ անձ, ոչ մրցակցային գնման ընթացակարգերով. «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը: Գաղտնիք չէ, որ այս ընկերությունը պատկանում է գործարար, Ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: