Ֆրանսիան Հայաստանին զինող և նոր պատերազմի նախապատրաստող երկիր է․ Ալիև

«Մեր նկատմամբ բացասական վերաբերմունքը, ավանդական աղբյուրներից եկող բացասական վերաբերմունքը չի դադարի։ Հայաստանին զինելու փորձերը նպատակ ունեն մեզ մշտական ճնշման տակ պահել»,-այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով պաշտոնական Փարիզի քաղաքականությանը Հարավային Կովկասում։

Ալիևը մասնավորապես ասել է, որ այդ ամենը ջանքեր են, ուղղված խաղաղությունը թույլ չտալուն, և, ցավոք, այստեղ ևս առաջին պլանում Ֆրանսիան է։ «Ֆրանսիան այն երկիրն է, որն այսօր զինում է Հայաստանին, հուսադրում է նրան, պատրաստում է ՀՀ զինվորականներին և նախապատրաստում հերթական պատերազմի։ Ուստի, երբ ասացի, որ ֆրանսիայի քաղաքականությունը նպաստում է Կովկասում լարվածության սրմանը, ես հենց դա նկատի ունեի»,- ընդգծել է նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031