Մեկնարկում է Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստը
Թբիլիսիի քաղաքային դատարանում մեկնարկում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այսպես կոչված «պիջակների գործով» հերթական դատական նիստը։ Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Առայժմ հայտնի չէ, արդյոք Սաակաշվիլին կմասնակցի նիստին։
Գործի շրջանակներում նախկին նախագահ Սաակաշվիլին, ինչպես նաև Վրաստանի պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան մեղադրվում են գրեթե 9 միլիոն դոլարի չափով պետական միջոցների յուրացման մեջ։
Պաշտպանական կողմն առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում։