Կորոնավիրուսը մեզ հետ է․ ԱՀԿ ներկայացուցիչ
Կորոնավիրուսի նոր շտամի 30-ից ավելի մուտացիա է գրանցվել, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ Կորոնավիրուսի օմիկրոն շտամի տեսակներից մեկն այժմ սահմանվում է որպես նոր մուտացիա, ինչն անհանգստության տեղիք է տալիս, ուստիև մանրամասն ուսումնասիրվում է, չնայած նրան, որ այլ՝ լուրջ հիվանդություններ չի առաջացնում։
«Կորոնավիրուսը նախկինի պես մեզ հետ է, մուտացիաներ կան։ Նշված նոր շտամի 31 նոր մուտացիա կա, բայց պատվաստումների շնորհիվ հիվանդությունը ծանր չի ընթանում, մահվան ելքի չի հանգեցնում»,- այդ առնչությամբ ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Այնուհանդերձ, ինչպես նշել է Մելիտա Վույնովիչը, կրկնակի պատվաստում անցնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստանյութեր արտադրողների խորհուրդները, քանի որ նրանք պարբերաբար ուսումնասիրում են, թե նոր շտամերի դեպքում կրկնակի պատվաստումն ինչ արդյունավետություն է ապահովում և իրականում անհրաժե՞շտ է արդյոք այն անցնել, թե՞ ոչ։