Կոլումբիայի պաշտոնաթող նախագահը, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահը, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահը և մի շարք քաղաքական գործիչներ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել

Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանն Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել:

Այս մասին տեղեկացնում է Հայկ Մամիջանյանը՝ գրելով. «Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հերթական դատական նիստն է (կարդալ՝ բեմականացված ներկայացումը): Քննարկվելու է խափանման միջոցի փոփոխության հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս