Հերոսները դառնում են հակահերոսներ և՝ հակառակը. պատմություն են խմբագրում. Տ․ Արշակ արք. Խաչատրյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գնահատմամբ, եթե նախկինում պատմության մեջ գաղափարական որոշակի շերտերն անգամ առավելություն ստանում էին, դրանք էական նսեմացնող ազդեցություն չէին ունենում պատմական իրադարձությունների վրա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ հրավիրված մամլո ասուլիսին նա համոզմունք հայտնեց, որ իրադրությունն այսօր այլ է:

«Եթե սրանից 10 տարի առաջ որևէ մեկը մեզ համոզեր, որ Հայաստանում հնարավոր է, որ այսպիսի դասագիրք գրվեր՝ մենք իրեն կմեղադրեինք դավադրապաշտության մեջ: Այս օրերին, սակայն, արձանագրում ենք, որ այն, ինչ տեղ է գտել այդ դասագրքում, նախապատրաստվել է տարիներ առաջ: Ես ծանոթացա մի շարք կազմակերպությունների պատրաստած զեկույցին, որոնցում ներկայացվում էր Հայաստանի զարգացման ծրագիրը: Եվ շատ շեշտված կերպով, այդ առաջադրանքների մեջ հետևյալ միտքն էր արտահայտվում, որ պետք է ձերբազատվել կարծրատիպերից: Իսկ այդ կարծրատիպերը, մեր այսօրվա իշխանությունների բառապաշարում շատ հստակ է, թե իրենց բառարանում դա ինչպես է մեկնաբանվում: Օրինակ՝ ազգային ինքնությունը որոշակիորեն կարծրատիպի արժեք ունի, ցեղասպանության վերաբերմունքը կարծրատիպի արժեք ունի, մեր պահանջատիրությունը «հայ դատ» կարծրատիպի արժեք ունի: Առաջադրանքը հետևյալն էր, որ հնարավոր բոլոր ճանապարհներով պետք է հրաժարվել այդ կարծրատիպերից»,- ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը:

Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ ներկա մոտեցումներով մեր ազգային հերոսները դառնում են հակահերոսներ և՝ հակառակը: Իսկ պատմությունը շրջելու ու խմբագրելու գործընթացը նոր չէ, որ սկսվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս